Ադեմոլա Լուկմանը կարիերան շարունակելու երկու գրանդ տարբերակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը» հետաքրքրված են «Ատալանտայի» 27-ամյա հարձակվող Ադեմոլա Լուկմանով։ Այս մասին հայտնում է TuttoJuve-ն։

Աղբյուրի տվյալներով՝ իտալական ակումբը կարող է բաց թողնել նիգերիացի ֆուտբոլիստին 60 միլիոն եվրոյի դիմաց։ Լուկմանով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։

Այս մրցաշրջանում Լուկմանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 խաղ՝ խփելով 18 գոլ և կատարելով յոթ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։