Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբները հետաքրքրված են «Բարսելոնայի» մի քանի ֆուտբոլիստներով։ Այս մասին հայտնում է Sport․es-ը։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Սաուդյան Արաբիա կարող են տեղափոխվել հետևյալ ֆուտբոլիստները՝ Ռաֆինյան, Ժյուլ Կունդեն, Ռոնալդ Արաուխոն և Ֆրենկի դե Յոնգը։
Ֆուտբոլիստների հավակնորդների թվում են «Ալ-Հիլալը», «Ալ-Նասրը» և «Ալ-Իթթիհադը»։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կատալոնական գրանդը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը՝ ունենալով 76 միավոր։ Նշենք նաև, որ «Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի եզրափակիչ և կխաղա Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում։