«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Պոգբան, ով որակազրկվել է արգելված դեղամիջոցներ ընդունելու համար, դիտարկում է կարիերան շարունակելու տարբեր տարբերակներ։ Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի կիսապաշտպանը պատրաստ է հանդես գալ Իսպանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնություններում։ Բացի այդ, Փոլին գրավում են Սաուդյան Արաբիան և MLS-ը:
Պոգբայի վերադարձը խաղադաշտ սպասվում է 2025/2026 մրցաշրջանում։ Հիշեցնենք, որ ֆրանսիացու վերջին աշխատավայրը Թուրինի «Յուվենտուսն» էր։ Կիսապաշտպանն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի: