«Չելսին» կենտրոնական հարձակվող է փնտրում

«Չելսին» չի հրաժարվում Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսին ձեռք բերելու մտքից։ Լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները կրկին կապ են հաստատել հարձակվողի հետ՝ քննարկելու հնարավոր համագործակցությունը, հայտնում է լրագրող Ռուդի Գալետտին։

«Ազնվականների» ղեկավարությունը խաղացողին հասկացրել է, որ նա շարունակում է մնալ իրենց տրանսֆերային թիրախների թվում։ Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է աղբյուրը, «Նապոլիից» Վիկտոր Օսիմհենի թեկնածությունը ևս քննարկվում է Լոնդոնում։

Transfermarkt-ի համաձայն՝ Վիկտոր Գյոկերեսը գնահատվում է 75 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում 26-ամյա շվեդը «Սպորտինգի» կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 44 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: