Կառլո Անչելոտտին նշել է, թե որ թիմն է երազել գլխավորել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոստովանել է, որ նախքան «Էվերթոնում» նշանակվելը ցանկանում էր աշխատել «Լիվերպուլում»:

«Ես երազում էի աշխատել «Լիվերպուլում», բայց հետո ի վերջո գլխավորեցի «Էվերթոնը»: Ես զգացի այդ մրցակցային ոգին։ Հիմա ես «Էվերթոնի» նվիրված երկրպագու եմ։ Ինձ դուր եկավ այս աշխատանքը, անհավատալի կիրք կա ակումբային գույների նկատմամբ»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում RSI-ն։

Անչելոտտին Արքայական ակումբ է վերադարձել 2021 թվականի ամռանը: Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին: Արնե Սլոթը ներկայումս «Լիվերպուլի» գլխավոր մարզիչն է: