Հայաստանի Գավաթ․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Փյունիկին»

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Արարատ-Արմենիան» այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալվել է «Փյունիկի» կողմից և երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:

Հանդիպման հաշիվը բացվել է 52-րդ րոպեին Էրիկ Օկանսիի գոլի շնաորհիվ։ 81-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Մարիուս Նուբիսին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։

34-րդ րոպեից «Փյունիկը» մնացել է 10 հոգով, քանի որ Սանի Բուհարին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ հեռացվել է խաղադաշտից

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին։ Դիմակայության հաղթողը Գավաթի խաղարկության եզրափակչում կմրցի «Նոա» – «Վան» զույգի հաղթողի հետ։