«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է նոր հարձակվողով, որի հասակը երկու մետր է

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ուդինեզեի» հարձակվող Լորենցո Լուկայով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» շորթ ցուցակում առաջինն է։ Իտալական ակումբը պատրաստ է այս ամառ բաց թողնել Լուկային 25 միլիոն ֆունտ ստեռլինգով (29,5 միլիոն եվրո)։

Նշվում է, որ տրանսֆերի դեպքում երկու մետրանոց հարձակվողը կդառնա Անգլիայի առաջնության ամենաբարձրահասակ խաղացողը, քանի որ «Լիվերպուլի» նախկին հարձակվող Պիտեր Քրաուչը ավարտել է կարիերան 2019 թվականին։

Այս մրցաշրջանում Լուկան բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։