«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խոսել է իր թիմի անհաջող մրցաշրջանի մասին:
«Մեր խնդիրները կարելի է բացատրել մի շարք պատճառներով: Թիմն ուներ բազմաթիվ վնասվածքներ ունեցող խաղացողներ: Մեր բոլոր նախորդ նվաճումները մեծ փորձություն դարձան մեր առողջության համար:
Չի կարելի միշտ բարձունքում լինել, երբեմն կյանքում անկումներ են լինում: Չեմ կարծում, որ մենք պետք է ինչ-որ բան փոխենք: Պետք է հավատանք մարզչին և պահպանենք մարզավիճակը»,- անգլիացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» 51 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։