Կարիմ Բենզեման «Ալ-Իթիհադը» համեմատել է Մադրիդի «Ռեալի» հետ

Սաուդյան «Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման իր ներկայիս ակումբը համեմատել է Մադրիդի «Ռեալի» հետ։

«Իսպանիայում և արտերկրում հանդես գալը բոլորովին տարբեր բաներ են։ Այստեղ ամեն ինչ ամբողջովին տարբերվում է «Ռեալից»։ Եվ, չնայած դրան, այստեղ շատ դժվար է, քանի որ միշտ պետք է հաղթել»,- Բենզեմայի խոսքերը մեջբերում է Madrid Universal-ը։

36-ամյա Կարիմ Բենզեման սաուդյան ակումբին միացել է 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։