Ժոան Լապորտա․ «Եթե ես ձեզ ասեմ, թե ինչի մասին եմ երազում, դուք ինձ չեք հավատա»

«Բարսելոնայի» ներկայացուցիչներին շարունակում են հարցնել այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում հաղթելու հնարավորության մասին։ Այս անգամ հարցը տրվել է ակումբի ղեկավար Ժոան Լապորտային։

«Եթե ես ձեզ ասեի, թե ինչի մասին եմ երազում, դուք ինձ չէիք հավատա»,- ծիծաղելով պատասխանել է «Բարսելոնայի» նախագահը, որը մեջբերում է Barca Universal-ը։ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ երեք միավորով գերազանցելով Մադրիդի «Ռեալին»: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կատալոնական գրանդը կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ։