Բերնարդո Սիլվան կարող է տեղափոխվել Լա Լիգա

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Սիթիի» 30-ամյա կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Defense Central-ը։

Աղբյուրի համաձայն, այն պատճառով, որ պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2025/26 մրցաշրջանի վերջում, «Լոս Բլանկոները» կարող են նրան ձեռք բերել ավելի մատչելի գնով։ Մադրիդի «Ռեալը» կարծում է, որ Բերնարդո Սիլվան ունակ է զգալիորեն ուժեղացնել թիմի կիսապաշտպանական գիծը։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։