«Բարսելոնան» հարձակման գիծը ուժեղացնելու երկու տարբերակ ունի

«Բարսելոնան» շարունակում է փնտրել 36-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հնարավոր փոխարինողի տարբերակները, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։

Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբին առաջարկել են «Յուվենտուսի» 25-ամյա հարձակվող Դուշան Վլահովիչի և «Նապոլիի» 26-ամյա հարձակվող Վիկտոր Օսիմհենի թեկնածությունը։

Թուրինյան ակումբը պատրաստ է մատչելի գնով վաճառել սերբ ֆուտբոլիստին, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2025/26 մրցաշրջանի ավարտին։ Միաժամանակ, «ծեր տիկինը» ցանկանում է Վլահովիչին ներառել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ գնելու գործարքում, ում անունը չի նշվում։

«Նապոլին» պատրաստ է վաճառել Օսիմհենին գալիք ամռանը, սակայն ֆուտբոլիստին գնահատում է 75 միլիոն եվրո, ինչն այս պահին թանկ տարբերակ է «բլաուգրանայի» համար։