Արդա Գյուլերը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Ասթոն Վիլան» ամռանը փորձեր կկատարի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերի տրանսֆերը պաշտոնականացնելու համար։ Այս մասին հայտնում է TEAMTalk-ը։

Ըստ աղբյուրի՝ անգլիական թիմի մարզական տնօրեն Մոնչին 20-ամյա ֆուտբոլիստի խաղի երկրպագու է։ Գյուլերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Լիվերպուլը», սակայն մերսիսայդցիները կնախընտրեն ավելի փորձառու մեկին։

Կիսապաշտպանի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Գյուլերն ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։