«Չելսին» Քրիստոֆեր Նկունկուին կարող է ներառել «Յուվենտուսի» հարձակվողին գնելու գործընթացում

«Չելսին» տարբերակներ է ուսումնասիրում թիմն ուժեղացնելու համար: Ինչպես հայտնում է TodoFichajes պորտալն իր էջերում, «Ազնվականները» հայտնվել են այն ակումբների ցանկում, որոնք հետաքրքրված են հարձակվող Դուշան Վլահովիչով։

Նշվում է, որ «Յուվենտուսը» չի վաճառի Վլահովիչին 75 միլիոն եվրոյից պակաս գնով։ «Չելսին» կարող է գործարքի մեջ ներառել նաև Քրիստոֆեր Նկունկուին:

2024/2025 մրցաշրջանում Դուշան Վլահովիչը 35 պաշտոնական խաղ է անցկացրել՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։