«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի իրավիճակի և հաջորդ մրցաշրջանի ծրագրերի մասին։
«Մենք հստակ ծրագիր ունենք հաջորդ մրցաշրջանի համար։ Մենք դեռ կարող ենք Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել։ Սա կարող է փոխել հաջորդ մրցաշրջանի նախապատրաստությունը։ Մենք ծրագիր ունենք և գիտենք, թե ինչ պետք է անենք։ Այն առումով, թե ինչ խաղացողներ պետք է ձեռք բերել։ Եվրոպա Լիգան կարող է փոխել ամեն ինչ խաղացողների վաճառքի առումով, ուստի մենք կենտրոնացած ենք մրցաշարի վրա»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 28 հանդիպումներից 34 միավորով 14-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։
Մարտի 13-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում կմրցի «Ռեալ-Սոսյեդադի» հետ (առաջին հանդիպումը ավարտվել է 1։1 հաշվով)։