Միկել Արտետա. «Կարող ենք հաղթել «Ռեալին»»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է իր մեկնաբանությամբ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո։

«Զինագործները» պատասխան խաղում ոչ-ոքի խաղացին ՊՍՎ-ի հետ (2:2), ինչը թույլ տվեց նրանց դուրս գալ հաջորդ փուլ (առաջին խաղ՝ 7:1), որտեղ կհանդիպեն Մադրիդի «Ռեալի» հետ։

«Կարո՞ղ ենք հաղթել «Ռեալին». Շատ դժվար է, բայց մենք կարող ենք դա անել։ Երկրորդ մրցաշրջանն անընդմեջ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում ենք, և դա հեշտ ձեռքբերում չէ։

Դա կարևոր է, քանի որ մենք ցանկանում ենք հաղթել, քանի որ դա պետք է ակումբին: Մենք ակումբ ենք, որը ցանկանում է լինել լավագույնը և ցանկանում է մրցել աշխարհի լավագույնների հետ:

Դա անելու համար հարկավոր է մշտապես լինել քառորդ եզրափակչում: Դա շատ դժվար է, բայց մենք դա արել ենք երկու տարի անընդմեջ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։