Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում «Ատլետիկոյի» նկատմամբ 11 մետրանոց հարվածաշարում տոնած հաղթանակը (4:2)։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է «Ատլետիկոյի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։
«Մենք վստահ չէինք, թե ով կիրացնի հինգերորդ 11 մետրանոցը՝ Էնդրի՞կը, թե՞ Ռյուդիգերը: Ես տեսա Էնդրիկի դեմքը և հասկացա, որ պետո է դա իրացնի Ռյուդիգերը։ Նա ավելի զուսպ էր,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ մրցաշարի 1/4-րդ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Լոնդոնի «Արսենալի» դեմ: