Պեպ Գվարդիոլան Ռոդրիին փոխարինող է գտել․ հայտնի են մանրամասները

«Քրիստալ Փելեսի» 21-ամյա հենակետային կիսապաշտպան Ադամ Ուորթոնը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգայի գրանդ ակումբ։ Այս մասին հայտնում են Todofichajes-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դիտարկում է Ուորթոնին որպես իսպանացի Ռոդրիի երկարաժամկետ փոխարինող։

Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Քրիստալ Փելեսի» հետ ավարտվում է 2029 թվականի հունիսի վերջին։