«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը բանակցություններ է վարում ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, կողմերը շարունակում են քննարկումները, սակայն համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։ Անգլիական թիմի ղեկավարությունը ցանկանում են թիմում պահել աստղային ֆուտբոլիստին և լավատեսորեն է տրամադրված այս հարցում։
Մոհամեդ Սալահն ընթացիկ մրցաշրջանում թիմի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 32 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա հուլիսին։