ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման բացատրել է, թե ինչու է «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում (1։0 11 մետրանոցներ՝ 4։1) հետխաղյա 11 մետրանոցների մեկնարկից առաջ այցելել հանդերձարան։
«Մարզչի հետ ինչ-որ բան պատրաստեցինք։ Հիանալի էր, երբ հնարավորություն կա ինչ-որ բան անել թիմին փրկելու համար 11 մետրանոց հարվածաշարում»,- Դոննարումայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Այսպիսով, ՊՍԺ-ն դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակչում Լուիս Էնրիկեի թիմը կհանդիպի «Աստոն Վիլա» – «Բրյուգե» զույգի հաղթողի հետ։ Առաջին խաղն ավարտվել է 3։1 հաշվով՝ հօգուտ անգլիացիների։