«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կարծում է, որ Եվրոպա Լիգան ավելի բարդ է, քան Չեմպիոնների Լիգան։
«Կարծում եմ՝ ամենամեծ խնդիրը բոլոր ֆուտբոլիստների բացակայությունն է։ Քանի որ մարդիկ խոսում են մեր ռոտացիայի մասին, հատկապես Եվրոպայում մենք անընդհատ ֆուտբոլիստներ ենք փոխում։
Դա իսկապես հեշտ չէ, իսկ Եվրոպա Լիգան, իմ կարծիքով, շատ ավելի բարդ է, քան Չեմպիոնների Լիգան։ Ոչ թե խաղեր, այլ վերականգնում։ Այսպիսով, մենք պետք է զբաղվենք սրանով»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում Goal-ը։