«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն կարող է խաղադաշտ չվերադառնա մինչև մրցաշրջանի ավարտը։
30-ամյա հոլանդացին վնասվածք էր ստացել Անգլիայի գավաթի 5-րդ տուրի «Պլիմութի» դեմ խաղում (3։1), որին ընդմիջումից հետո փոխարինեց Ռուբեն Դիասը։
Արդյունքում ֆուտբոլիստը ձախ ոտքի վիրահատության է ենթարկվել։
«Երբ խոսքը վիրահատության մասին է, դա բավականին լուրջ է։ Սա նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է տեղի ունեցել։
Ակումբի բժշկական թիմը ինձ ասացին, որ նա խաղադաշտ կվերադառնա տասը կամ տասնմեկ շաբաթից», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։