Ուգո Լարսոնը կարող է տեղափոխվել Անգլիա

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Ուգո Լարսոնը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ:

Ինչպես հայտնում է Fussball News-ը, «Այնտրախտը» խոստումնալից շվեդի համար կպահանջի առնվազն 60 միլիոն եվրո։ Հիմնական հավակնորդները համարվում են «Լիվերպուլն» ու «Չելսին»:

Ուգո Լարսոնը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հայտնի Transfermarkt պորտալի փորձագետները կիսապաշտպանի արժեքը գնահատում են 35 միլիոն եվրո։