Կառլո Անչելոտտին նշել է, թե որն է եղել «Միլանի» ամենամեծ սխալներից մեկը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարծում է, որ «Միլանը» չպետք է հեռացներ Պաոլո Մալդինիին։

Լեգենդար նախկին պաշտպանը «ռոսոներիների» տեխնիկական տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2019-2023 թվականներին, որից հետո հեռացվել է ակումբի սեփականատեր Գերի Կարդինալեի հետ կոնֆլիկտի պատճառով։

«Բաժանվել Մալդինիից, չնայած նրա հնարավոր թերություններին, նշանակում էր բաժանվել «Միլանի» պատմության մի մասից: Պաոլոն ֆուտբոլային մարդ է, այս ակումբի դեմքը:

«Միլանը» սխալվեց՝ հեռացնելով նրան»,- RAI 2-ին ասել է Անչելոտին, ով 2001-ից 2009 թվականներին մարզել է ակումբը և նախկինում հանդես է եկել թիմում։