«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Ա Սերիայի չեմպիոնական մրցավազքի մասին։
Սիմոնե Ինձագիի «Ինտերը» 58 միավորով պահպանում է առաջատարի դերը, 57 միավորով երկրորդ տեղում են նեապոլցիները, որին հաջորդում են «Ատալանտան» (55) և «Յուվենթուսը» (49՝ մեկ խաղ պակասով):
«Յոթ ամիս անց մենք տեսնում ենք, որ մեր աշխատանքն արդյունք է տվել։ Մենք առաջատարից հետ ենք մնում ընդամենը մեկ միավորով։ Եթե ինչ-որ մեկը մեզ ասեր մրցաշրջանի մեկնարկից առաջ, որ մենք այս դիրքում ենք լինելու, ոչ ոք նրանց չէր հավատա։
Բայց «Ատալանտան» նույնպես կպայքարի մինչև վերջ, «Յուվենտուսը» նույնպես հույսը չի կորցրել»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Газета.Ru-ն։