Նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել Վարանը վերհիշել է Մադրիդի «Ռեալում» խաղալու ժամանակները։ Հենց «արքայական» ակումբում ֆրանսիացին անցկացրել է իր կարիերայի լավագույն տարիները։ «Սերուցքայինների» կազմում կենտրոնական պաշտպանը չորս անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։
«Իմ սիրելի պահը «Ռեալում» այն է, երբ 2014 թվականին հաղթեցինք Չեմպիոնների լիգայում, դա իմ կարիերայի ամենալավ պահն էր»,- ասել է 31-ամյաՎարանը The Athletic-ին։
2013/14 Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» լրացուցիչ ժամանակից հետո 4-1 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»։