Մադրիդի «Ռեալը» պատրաստ է թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորին վաճառել սաուդյան թիմերից մեկին։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացուն կառաջարկեն տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
Հնարավոր տրանսֆերը կարող է կայանալ 2025 թվականի ամռանը և կարժենա ավելի քան 240 միլիոն եվրո։ Այս տրանսֆերը ռեկորդային կլինի ֆուտբոլի պատմության մեջ։
Այս ցուցանիշով առաջատարը Նեյմարի տեղափոխությունն է «Բարսելոնայից» ՊՍԺ 222 միլիոն եվրոյով։