PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Յունայթեդը» տասը հոգով հաղթեց «Իսպվիչին» 🎥

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Իսպվիչ» հանդիպումն ավարտվեց 3։2 հաշվով։

4-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ջեյդոն Ֆիլոջին՝ առաջ մղելով «Իսպվիչին», սակայն 22-րդ րոպեին Սամ Մորսին ինքնագոլի հեղինակ դարձավ և հաշվի հավասարակշռությունը վերականգնվեց։ 26-րդ րոպեին Մատիաս Դե Լիխտը առաջ մղեց մանկունիանցիներին, սակայն Ջեյդոն Ֆիլոջին 20 րոպե անց դուբլի հեղինակ դարձավ։ Առաջին խաղակեսն ավարտվեց 2։2 հաշվով։

47-րդ րոպեին Հարի Մագուայրն առաջ մղեց մանկունիանցիներին՝ Բրունո Ֆերնանդեշի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը։ Խաղում այլևս գոլեր չգրանցվեցին։

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին խաղակեսի վերջում Դորգուի հեռացումից հետո տասը հոգով էր խաղում։

 

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը՝

Standings provided by Sofascore