«Նապոլիից» խոսել են Վիկտոր Օսիմհենի հնարավոր վաճառքի մասին

«Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան խոսել է հարձակվող Վիկտոր Օսիմհենի հնարավոր տեղափոխության վերաբերյալ իր մեկնաբանություններով։

Նիգերիացի հարձակվողը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Գալաթասարայում», սակայն մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։

«Ֆուտբոլիստ, ով գրավում է մեծ ակումբների ուշադրությունը։ Նա ազատման կետ ունի, և բոլորը դա գիտեն։ Մենք փորձում ենք որքան հնարավոր է շուտ լուծում գտնել, որպեսզի կանխենք անցյալ տարի ծագած խնդիրների կրկնությունը»,- Մաննանի  խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։