Copa Del Rey. Մադրիդի «Ռեալը» դժվարությամբ հաղթեց «Ռեալ-Սոսյեդադին» 🎥

Իսպանիայի Արքայական գավաթի կիսաեզրափակչի «Ռեալ-Սոսյեդադ» – «Ռեալ Մադրիդ» խաղն ավարտվեց 0-1 հաշվով։ Հանդիպման 19-րդ րոպեին խաղի միակ գոլի հեղինակ դարձավ Էնդրիկը։

Հանդիպման երկրորդ կեսում այլ գոլեր չգրանցվեցին և դիմակայության առաջին խաղն ավարտվեց մադրիդյան թիմի նվազագույն առավելությամբ։

Հիշեցնենք, որ զուգահեռ դիմակայությունը՝ «Բարսելոնա» – «Ատլետիկո» ավարտվել էր 4։4 հաշվով։

Արքայական գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 1-ին և 2-ին: