Եվրոպական մի քանի ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերել Մադրիդի «Ռեալի» 22-ամյա կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոյի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել է ձեռք բերել իսպանացի ֆուտբոլիստին։ Ընդգծվում է, որ «սերուցքայինները» մտադիր չեն վաճառել Ասենսիոյին։ Իսպանացին նույնպես չի ցանկանում հեռանալ «Արքայական» ակումբից։ 22-ամյա պաշտպանի պայմանագրում նախատեսված է 50 միլիոն եվրո գնման կետ։
Այս մրցաշրջանում Ասենսիոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ կատարելով երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 7,5 միլիոն եվրո։