Էնդրիկ․ «Ֆանտաստիկ է, որ նրանք բոլորը խաղում են ինձ հետ նույն թիմում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը խոսել է ակումբում անցկացրած իր առաջին մրցաշրջանի տպավորություններով։

«Այստեղ ես խաղում եմ նույն թիմում՝ բազմաթիվ տաղանդներով, որոնց կարելի է անվանել լավագույնն աշխարհում։ Ֆանտաստիկ է, որ նրանք բոլորը խաղում են ինձ հետ նույն թիմում, օգնում են ինձ, բայց ես պետք է կատարելագործվեմ բոլոր առումներով, որպեսզի խաղամ նրանց մակարդակով։ Ոչ միայն հանդիպումներում, այլև մարզումների ժամանակ։

«Ռեալի» ֆուտբոլիստ լինելը պատիվ է, բայց նաև մարտահրավեր»,- Էնդրիկի խոսքերը մեջբերում է UOL-ը։

Իսպանիայում իր առաջին մրցաշրջանում Էնդրիկը բոլոր մրցաշարերում Մադրիդի «Ռեալի» 23 խաղում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։