«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է Անգլիայի ընթացիկ առաջնությունում թիմի նպատակների մասին։
«Մենք բազմիցս ասել ենք, որ մեր նպատակը լավագույն քառյակում լինելն է։ Ես առաջին իսկ օրվանից հասկացրեցի, որ այստեղ չեմ եկել պարզապես գոյատևելու համար:
«Ես այստեղ եմ, որպեսզի ակումբը տանեմ տիտղոսների համար պայքարելու», – Մարեսկիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։