Պեպ Գվարդիոլա․ «Մենք մի քանի քայլ հետ ենք գնացել նախորդ մրցաշրջանների համեմատ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր Լիգայի «Նյուքասլի» դեմ առաջիկա հանդիպման մասին։

««Նյուքասլը» միշտ կոշտ մրցակից է եղել այն պահից, երբ Էդդի Հոուն ստանձնեց գլխավոր մարզչի պաշտոնը։ Նրանք լավ մարզավիճակ և անհավանական տեմպ ունեն։ Դա նրանց արժանիքն է։ Մենք մի քանի քայլ հետ ենք գնացել նախորդ մրցաշրջանների համեմատ, բայց մեր երկրպագուների ներկայությամբ կփորձենք հաղթել»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է, իսկ «Նյուքասլը» վեցերորդն է։ Թիմերն ունեն 41-ական միավոր։