Պեպ Գվարդիոլան խոսել է Ջեկ Գրիլիշի առողջական վիճակի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի հարձակվող Ջեկ Գրիլիշի առողջական վիճակի մասին, ով վնասվածք էր ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։

«Գրիլիշի հետ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան Ականջիի հետ։ Չգիտեմ՝ վաղը Գրիլիշը պատրաստ կլինի՞։ Կարծում եմ՝ առաջիկա ժամերին կգնահատենք նրա վիճակը»,- ​​մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գվարդիոլան։

Ավելի վաղ Խոսեպ Գվարդիոլան հայտնել էր, որ պաշտպան Մանուել Ականջին վիրահատության կենթարկվի և շարքից դուրս կգա ութից տասը շաբաթ։ «Մանչեսթեր Սիթին» շաբաթ օրը՝ փետրվարի 15-ին, Պրեմիեր Լիգայի տնային հանդիպում կանցկացնի «Նյուքասլի» հետ։