«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել աստղային երկու ֆուտբոլիստի

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստներ Ֆլորիան Վիրցին և Ժերեմի Ֆրիմպոնգին գնելու տարբերակը, որոնց համար հաջորդ ամառ «քաղաքայինները» կարող են վճարել 170-200 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։

Լևերկուզենյան ակումբի խաղացողների համար կարող պայքարում են նաև «Արսենալը», «Լիվերպուլը», «Ռեալը», «Բավարիան» և ՊՍԺ-ն, սակայն նշվում է նաև, որ հաշվի առնելով «Մանչեսթեր Սիթիի» և Պրեմիեր Լիգայի միջև ընթացող դատական ​​գործընթացը, դժվար թե «քաղաքայինները» հաջորդ ամառ որոշեն մեծ գումար ծախսել։