Անգլիայի Գավաթ․ «Լիվերպուլը» պարտվեց «Պլիմուտին» 🎥

Անգլիայի Գավաթի շրջանակներում «Պլիմուտը» ուժերը չափեց «Լիվերպուլի» հետ։ Խաղն ավարտվեց 1:0  հաշվով։

Խաղի հաշիվը 53-րդ րոպեին բացեց «Պլիմուտի» ֆուտբոլիստ Ռայան Հարդին՝ 11 մետրանոցից գրավելով Կելլեհերի պաշտպանած դարպասը։ Խաղի ընթացքում Պրեմիեր Լիգայի առաջատարներն այդպես չկարողացան գրավել «Պլիմուտը» դարպասը և խաղն ավարտվեց «Լիվերպուլի» անակնկալ պարտությամբ։

Մերսիսայդցիները լքեցին Անգլիայի Գավաթի խաղարկությունը։