Ֆուտբոլային ակումբները հունվարին կատարել են 5863 տրանսֆեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 2,35 միլիարդ դոլար, երկուսն էլ ռեկորդային ցուցանիշ են տվյալ ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ն։
Տրանսֆերտների ընդհանուր գումարը 2025 թվականի հունվարին գերազանցում է 2024 թվականի նույն ժամանակահատվածի արժեքը 57,9%-ով, իսկ 2023 թվականին՝ 47,1%-ով։ 2024 թվականի հունվարի համեմատ գործարքների թվի աճը կազմել է 19.1%։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատը ծախսել են Անգլիայի ակումբները (621,6 մլն դոլար): Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Գերմանիայի (295,7 միլիոն դոլար), Իտալիայի (223,8 միլիոն դոլար), Ֆրանսիայի (209,7 միլիոն դոլար) և Սաուդյան Արաբիայի (202,1 միլիոն դոլար) թիմեր։
Տրանսֆերներից ամենաշատը վաստակել են ֆրանսիական ակումբները (371 միլիոն դոլար), որին հաջորդում են Գերմանիայի (226,2 միլիոն դոլար), Անգլիայի (186,2 միլիոն դոլար), Պորտուգալիայի (176,4 միլիոն դոլար) և Իտալիայի (162 միլիոն դոլար) թիմերը։
Տրանսֆերների ընդհանուր գումարի ռեկորդը սահմանվել է նաև կանանց ֆուտբոլում՝ 455 գործարք (+22,6%)՝ 5,8 մլն դոլար արժողությամբ (+180,6%)։