Դորտմունդի «Բորուսիան» նորեկ ունի։ 22-ամյա շվեդ ձախ պաշտպան Դանիել Սվենսոնը դարձել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ։ Նա Գերմանիայի է տեղափոխվել հարևան Դանիայից, որտեղ հանդես է եկել «Նորդշելանդում»։
Ֆուտբոլիստի համար ակումբների միջև վարձակալության պայմանագիրը նախատեսված է վեց ամսով, և «իշամեղուները» իրավունք կունենան նաև գնել երիտասարդ խաղացողին։
Հիշեցնենք, որ վերջերս դորտմունդցիների գլխավոր մարզիչ է դարձել խորվաթ Նիկո Կովաչը։ Նա փոխարինեց ձախողված Նուրի Շահինին։