Ժոան Լապորտա․ «Երկրպագուները չպետք է անհանգստանան»

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի կիսապաշտպան Գավիի առողջական վիճակի մասին, ով վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Ալավեսի» դեմ խաղում (1։0)։

«Հարվածը շատ ուժեղ էր, նա ինձ ասաց, որ ցանկանում է շարունակել խաղալ։ Նա հիվանդանոցում է և լավ է, ինչպես Կոնեչնին։ Դա սարսափելի էր, բայց երկրպագուները չպետք է անհանգստանան»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ իսպանացին վնասվածք էր ստացել առաջին խաղակեսի սկզբում, սակայն պատրաստ էր շարունակել հանդիպումը, սակայն բժշկական շտաբի որոշմամբ փոխարինվեց 14-րդ րոպեին։ Մարզական պաշտոնյան նշել է, որ ֆուտբոլիստի հետ ամեն ինչ կարգին է, և նա արդեն խոսել է նրա հետ։