Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է «Էսպանյոլի» դեմ խաղում Կիլիան Մբապեի նկատմամբ խախտման հետ կապված իրավիճակի մասին իր մտքերով։
Մադրիդցիները նվազագույն հաշվով պարտություն կրեցին՝ միակ գնդակը բաց թողնելով 85-րդ րոպեին։ Ճշգրիտ հարվածը կատարեց Կառլոս Ռոմերոն, ով կարող էր ավելի վաղ լքել խաղադաշտը. «Էսպանյոլի» պաշտպանը կոպիտ հարված կատարեց Մբապպեի նկատմամբ, ինչի համար միայն դեղին քարտ ստացավ։
«Դատավորները այնպիսի որոշում են կայացրել, որը չի կարելի արդարացնել։ Այս դրվագը հստակ ցույց է տալիս, որ դիմակայությունը զզվելի էր: Հենց դրա համար է VAR-ը: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու Մբապպեի դեմ խախտման համար կարմիր քարտ ցույց չտվեցին: Բոլորը տեսան, որ դա հեռացում էր»,- ասել է Անչելոտին հետխաղյա մամուլի ասուլիսում։