«Բորնմութի» գլխավոր մարզիչը նշել է, թե որն է «Լիվերպուլից» կրած պարտության պատճառը

«Բորնմութի» գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Լիվերպուլից» կրած պարտությունը։ Հիշեցնենք, որ նրա թիմը 0։2 հաշվով պարտվել է Անգլիայի առաջնության առաջատարին։

Ինքը՝ մասնագետը, կարծում է, որ խաղի վրա ազդել են մանր մանրուքները, որոնք էլ նպաստել են վերջնական արդյունքին։

«Երբ խաղում ես այսպիսի թիմերի դեմ, մանրուքները պետք է հաշվի առնվեն: Մենք հարվածեցինք դարպասաձողին, գոլը չեղարկվեց աննշան խաղից դուրս վիճակի պատճառով»,- Իրաոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Մոհամեդ Սալահը երկու գոլի հեղինակ է դարձել «Լիվերպուլի» կազմում։ Առաջատարն ունի 56 միավոր և կրկին 9 միավորով առաջ են երկրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Արսենալից»: «Բորնմութը» 40 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում: