PROFFOOTBALL-ը զրուցել է ռուսական «Սոչիի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի հետ, ով վարձավճարով հանդես է գալիս «Արարատ-Արմենիայում»։
–Հովհաննես, կխոսե՞ք Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի մասին։ Ո՞ր ակումբին եք համարում ֆավորիտ։
-Տարեցտարի Հայաստանի առաջնությունը ավելի մրցունակ է դառնում, և սա շատ լավ է բոլորիս համար։ Բոլոր թիմերը առաջընթաց են ապրում, և բոլորն էլ պայքարում են մրցաշարային աղյուսակում ավելի բարձր դիրք զբաղեցնելու համար։ Անկասկած, մենք պայքարելու ենք չեմպիոնության համար։
– Ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերի մասին, ի՞նչ սպասենք Վրաստանի դեմ խաղերում։
-Հայաստանի հավաքականի ցանկացած ֆուտբոլիստ միշտ խաղադաշտ է դուրս գալիս հաղթելու նպատակով։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղթենք Վրաստանի հավաքականին երկու խաղերում էլ։
-Կխոսե՞ք ձեր ապագայի մասին։
-Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ունեմ պայմանագիր «Արարատ-Արմենիայի» հետ, իսկ դրանից հետո կորոշեմ, թե որտեղ եմ ցանկանում շարունակել կարիերաս։
Նշենք, որ Ընթացիկ մրցաշրջանում Հովհաննես Հարությունյանը մասնակցել է Հայաստանի առաջնության 15 հանդիպման, դառնալով՝ մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Մուշեղ Տոնոյան