Հովհաննես Հարությունյան․ «Տարեցտարի Հայաստանի առաջնությունն ավելի մրցունակ է դառնում»

PROFFOOTBALL-ը զրուցել է ռուսական «Սոչիի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի հետ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Արարատ-Արմենիայում»։

Հովհաննես կխոսե՞ք Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի մասին, որ ակումբին եք համարում չեմպիոնության ֆավորիտ։
-Տարեցտարի Հայաստանի առաջնությունը ավելի մրցունակ է դառնում, և սա շատ լավ է բոլորիս համար։ Բոլոր թիմերը առաջընթաց են ապրում, և բոլորն էլ պայքարում են մրցաշարային աղյուսակում ավելի բարձր դիրք զբաղեցնելու համար։ Անկասկած, մենք պայքարելու ենք չեմպիոնության համար։

-Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերի մասին ի՞նչ կասեք, Վրաստանի դեմ խաղերում ի՞նչ սպասենք։
-Հայաստանի հավաքականի ցանկացած ֆուտբոլիստ միշտ խաղադաշտ է դուրս գալիս հաղթելու նպատակով։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղթենք Վրաստանի հավաքականին երկու  խաղերում էլ։

-Կխոսե՞ք ձեր ապագայի մասին։
-Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ունեմ պայմանագիր «Արարատ-Արմենիայի» հետ, իսկ դրանից հետո կորոշեմ, թե որտեղ եմ ցանկանում շարունակել կարիերաս։

Ընթացիկ մրցաշրջանում Հովհաննես Հարությունյանը մասնակցել է Հայաստանի առաջնության 15 հանդիպման, դառնալով՝ մեկ գոլային փոխանցման հեղինակ։