Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է արել հավաքականի գլխավոր մարզչի հետ կապված իրավիճակի վերաբերյալ.
«Հարգելի երկրպագուներ, ֆուտբոլային հասարակության հարգելի անդամներ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գիտակցում է, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցով։ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։
Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝ գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։
ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք հստակություն թեկնածուների շրջանակի հարցում և կներկայացնենք նրանց ՀՖՖ գործադիր կոմիտեի հաստատմանը», – ասված է հայտարարության մեջ: