«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարել է թիմի կիսապաշտպան Գավիի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառ։
Գավին 20 տարեկան է և Բարսելոնայի ակադեմիայի սան է։ Կիսապաշտպանն իր նորամուտն իսպանական Պրիմերայում նշել է 2021 թվականի ամռանը՝ 3-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղում խաղադաշտ դուրս գալով պահեստայինների նստարանից։
Ընթացիկ մրցաշրջանում Գավին 20 հանդիպում է անցկացրել «բլաուգրանայի» կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 մլն եվրո։