«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը բացատրել է թիմի հարձակվող Հարի Քեյնի դերը մյունխենյան ակումբում։
«Մեզ պետք է Քեյնը, և մենք դա շատ լավ հասկանում ենք։ Նա լավ է խաղում տուգանային հրապարակում, մեծ տարածություն է ստեղծում, գոլային պահերը, որոնք մենք ստեղծում ենք, հաճախ Հարրիի շնորհիվ են։
Կարծում եմ՝ տեղին էր Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղում Քեյնին 11 մետրանոցն իրացնելու հնարավորություն տալը, նա արդեն 26 անընդմեջ 11 մետրանոց է խփել»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Sport1-ը։
Այս մրցաշրջանում 31-ամյա Քեյնը «Բավարիայի» կազմում 21 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։