Տիբո Կուրտուա․ «Նա իմ հայրենակիցն է և իմ ընկերը»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​խոստովանել է, որ հետաքրքրված է իտալական ֆուտբոլով։

«Լուկակուն իմ հայրենակիցն է և իմ ընկերն է, ես նրան ճանաչում եմ 14 տարեկանից։ Կարծում եմ, որ նա լավ է իրեն զգում հիմա «Նապոլիում» Անտոնիո Կոնտեի հետ միասին:

Կցանկանայի նշել նաև Շառլ դե Կետելարեին, ով լավ է հանդես գալիս «Ատալանտայում»: Ես շատ եմ հետևում Ա Սերիայի խաղերին, օրինակ՝ Նիկո Պազին, ով խաղում է Սեսկ Ֆաբրեգասի թիմում։ Սա հիանալի լիգա է, որը շարունակում է աճել: Ինձ շատ է դուր գալիս Ա սերիան»,- բելգիացի դարպասապահի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։