Դեկլան Ռայսը՝ 18-ամյա խաղընկերոջ մասին

«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը գովել է իր թիմակից Մայլս Լյուիս-Սքելիին։ Դեկտեմբերին 18-ամյա ֆուտբոլիստը ընգրկվեց «զինագործների» հիմնական կազմում։

Միկել Արտետան նրան օգտագործում է ձախ պաշտպանի դիրքում: Ուրբաթ օրը Լյուիս-Սքելլին օգնեց «Արսենալին» հաղթել «Իպսվիչին» 1:0 հաշվով՝ խաղալով ամբողջ հանդիպումը:

«Նա կարող է հասնել բարձրունքների: Այս տղան յուրահատուկ է: Նա այնքան ուժեղ է և այնքան ինքնավստահ 18-ամյա երիտասարդի համար, որ դուք կարող եք մտածել, որ նա ստեղծվել է լաբորատորիայում:

Սա նրան ասացի օրերս։ Պարզապես ծիծաղելի է, թե որքան լավն է նա: Նրան երկար ճանապարհ է սպասվում։ Նա համեստ է և հիանալի ընտանիք ունի։

Ես գիտեմ, որ նրա մայրը շատ է հոգում նրա մասին, ինչպես մարզադաշտում գտնվող բոլոր տղաները»,- ասել է Ռայսը հետխաղյա հարցազրույցում: