Նեմանյա Վիդիչ․ «Ես առաջարկ էի ստացել անգլիական մեկ այլ գրանդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Նեմանյա Վիդիչը պատմել է, թե ուր կարող էր գնալ մինչ մանկունիանցիների հետ պայմանագիր ստորագրելը:

«Երբ լավ ես խաղում, շատ ակումբներ սկսում են հետաքրքրություն ցուցաբերել: «Ֆիորենտինան» ցանկանում էր ձեռք բերել ինձ, ես արդեն համաձայնել էի տեղափոխվել այնտեղ, հետո «Լիվերպուլը»․․․ և երեք շաբաթ անց Բենիտես Ֆերգյուսոնը զանգահարեց ինձ, և ես հայտնվեցի «Մանչեսթեր Յունայթեդում», – Վիդիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ սերբ պաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Սպարտակից» 2006 թվականին, տրանսֆերային գումարը կազմել է 10 միլիոն եվրոյից մի փոքր ավելի։ Վիդիչը մանկունիանցիների կազմում խաղացել է մինչև 2014 թվականը։